News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում կին պաշտոնյան հայտարարել է, թե կանայք կարող են հղիանալ լողավազանում «ուժեղ սպերմայով» տղամարդկանց հետ լողալիս, հայտնում է AFP-ը։

Երեխաների պաշտպանության հանձնաժողովի անդամ Սիտի Խիկմավատիի հայտարարությունը վեճեր եւ քմծիծաղներ է առաջացրել համացանցում։ «Լողավազանում շատ ուժեղ սպերմա կա»,- Tribunnews.com-ին տված հարցազրույցում ասել է Խիկմավատին՝ մեկնաբանելով դեռահասների հղիանալը։ «Եթե տղամարդը գրգռվում եւ սերմնաժայթքում է (լողավազանում), կարող է հղիություն տեղի ունենալ՝ նույնիսկ եթե սեռական կապ չի եղել»։

Սոցցանցերի օգտատեր տղամարդիկ խոստացել են պահպանակներ գնել լողավազան գնալուց առաջ։ Իգական սեռի լողորդին մոտեցող շնաձկան տեսքով սպերմատոզոիդի պատկերը, որը 1975թ․ նկարահանված «Ծնոտներ» ֆիլմի ծաղրանկարն է, վիրուսային է դարձել։

«Ոչ բոլոր տղամարդիկ են կանանց հետ լողալիս գրգռվում»,- ասել է օգտատեր Dokter-ը, որը Twitter-ում առողջության մասին բլոգ եւ 1,7 միլիոն հետեւորդ ունի։ «Սակայն նույնիսկ եթե տղամարդը սերմնաժայթքում է լողավազանում, սպերման արագ մեռնում է քլորացված ջրում»։

Խիկմավատին արագ հրաժարվել է իր ասածներից։ Սակայն կառավարական հանձնաժողովը պետք է որոշի նրա հետագա ճակատագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ