News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 03
USD
483.36
EUR
545.47
RUB
6.88
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 27-ին այցելել է փարիզյան Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոց, որտեղ նախօրեին պացիենտը մահացել էր Covid-19 կորոնավիրուսից։ Ինչպես հայտնել են Ելիսեյան պալատում, այցի նպատակը համաճարակի տարածումից մտավախություն ունեցող ֆրանսիացիներին հանգստացնելն էր, հայտնում է RFI-ը։

Նախագահն ուզում է այդ կերպ «հուսադրող ազդանշան» հղել համաքաղաքացիներին եւ «հավաստիացնել ֆրանսիական բժշկական ծառայությունների մոբիլիզացիայի մասին, որոնք ամենաարդյունավետներից են աշխարհում»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Այնուամենայնիվ, հիվանդանոցում Մակրոնը հայտարարել է․ «Մենք կանգնած ենք համաճարակի առջեւ, որին պետք է լավագույնս պատրաստվել»։

AFP-ը հայտնում է, որ Մակրոնի հետ հիվանդանոց են գնացել առողջապահության նախարար Օլիվյե Վերանը եւ Առողջապահության փարիզյան պետական վարչության գլխավոր տնօրեն Մարթեն Խիրշը։

Նախօրեին Պիտյե-Սալպետրիերում մահացել էր 60-ամյա ուսուցչուհի, որը կորոնավիրուսից մահացած առաջին ֆրանսիացին էր։ Փետրվարի կեսին Ֆրանսիայում կորոնավիրուսի հետեւանքով 80-ամյա չինացի զբոսաշրջիկ էր մահացել։

Փետրվարի 27-ի տվյալներով՝ Ֆրանսիայում Covid-19-ով հիվանդացածների ընդհանուր թիվը 18 է։ 12-ը բուժվել են, չորսը դեռեւս հիվանդանոցներում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել