News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղազախստանում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել: Կան կարանտինում գտնվող մարդիկ: Այս մասին այսօր` փետրվարի 27-ին, NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը:

Դեսպանն ընդգծել է, որ Ղազախստանի այն քաղաքացիները, ովքեր լքել են վարակի էպիկենտրոնը (Ուհանը), արդեն անցել են կարանտինի շրջանը:

«Նրանք, ինչպես եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր լքել են Չինաստանն այդ երկրի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումներ մտցնելուց առաջ, վերահսկողության տակ են: Բացի այդ, Ղազախստանի իշխանությունները խստացնում են վերահսկողությունը այն երկրներից ժամանող զբոսաշրջիկների նկատմամբ, որտեղ վիրուսն արդեն տարածված է, ներառյալ` Հարավային Կորեայից, Թաիլանդից, Սինգապուրից եւ մի շարք այլ երկրներից: Մենք Ղազախստանի քաղաքացիներին կոչ ենք անում ժամանակավորապես զերծ մնալ այցերից այն շրջաններ եւ երկրներ, որտեղ մինչ այժմ հիվանդության դեպքեր են  հայտնաբերվել, այդ թվում` Իրան եւ Իտալիա»,- հավելեց Ուրազաեւը:

Ըստ նրա, ՉԺՀ-ի հետ տրանսպորտային կապերի սահմանափակումներն անժամկետ բնույթ են կրում` մինչեւ հատուկ հրամանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ