News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տաքսիների կայանատեղիները պետք է տեղակայվեն կանգառներին առավելագույնս մոտ, սակայն ոչ անմիջապես հասարակական տրանսպորտի կանգառներում։ Այս մասին ԱԺ նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նախաձեռնված «Երթեւեկության կանոնների արդիական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ փետրվարի 27-ին հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։

Նրա խոսքերով՝ ավտոկայանատեղիների բացակայությունը Երեւանում լուրջ խնդիր է դարձել ոչ միայն տաքսիների, այլեւ երթեւեկության կանոնների բոլոր մասնակիցների համար։

«Ավտոկայանատեղիները շատ քիչ են՝ համեմատած մեքենաների իրական քանակի հետ։ Ենթադրվում է, որ շարժման մեկ գծով ժամում պետք է անցնի ոչ ավելի քան 450-500 ավտոմեքենա։ Սակայն երեւանյան որոշ փողոցներում 500-ի փոխարեն անցնում է մոտ 700-1800 տրանսպորտային միջոց։ Երթեւեկությունը գերծանրաբեռնված է, եւ մենք այդ ամենը տեսնում ենք»,- հայտնեց Կարապետյանը։

Նա նաեւ նշեց, որ երթեւեկության կանոնների խախտումների 15-20 տոկոսը կապված է կանգառների եւ ավտոկայանատեղիների հետ։ Կարապետյանը նաեւ հավաստիացրեց, որ այդ խնդիրը մշտապես գտնվում է Ճանապարհային ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, եւ որ նրանք դրա լուծման ճանապարհներ են որոնում։

Բացի այդ, ՃՈ պետը հայտարարեց, որ երթեւեկության ծանրաբեռնվածությանը նպաստել են նաեւ վերջին տարիներին Հայաստան բերված աննախադեպ քանակի մեքենաները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ