News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Բրիտանական խորհրդարանի շենքում գտել են գաղտնի անցում, որից օգտվել են վարչապետներն ու բարձրաստիճան անձինք, հայտնում է BBC-ն։

Պատմաբանները, որոնք աշխատում են Համայնքների պալատի շենքի վերականգնման ծրագրի վրա, հայտնաբերել են կորած դռնակ եւ դրա հետեւում թաքնված անցուղի՝ 360-ամյա պատմությամբ։

Անցումը ստեղծվել է Կառլ II-ի թագադրման համար՝ 1660 թվականին, որպեսզի արարողության բարձրաստիճան հյուրերը կարողանան հայտնվել Վեստմինսթերյան դահլիճում՝ Համայնքների պալատի նիստերի դահլիճին կից հսկայական սենյակում։

Հետագայում դա եղել է Համայնքների պալատի գլխավոր մուտքը խորհրդարանի անդամների համար, մինչեւ այն զմռսել են հին շենքի հաստ պատերի մեջ։

Անցումը պատահաբար հայտնաբերել են 1950-ականներին, երբ շենքը վերանորոգում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լոնդոնի ռմբակոծությունից հետո, սակայն այն ժամանակ դուռը կրկին զմռսվել եւ մոռացվել էր։

Անցումը տեղակայված է Վեստմինսթերյան դահլիճի կողմից հաստ պատի եւ փայտե սալիկների միջեւ, որոնք գնում են հարեւան սենյակի ամբողջ պարագծի երկայնքով։ Մինչեւ վերջերս այդ սենյակում Լեյբորիստական կուսակցության գրասենյակն էր, իսկ դրանից առաջ այն հանդերձարան էր պատգամավորների համար։

Պարզվել է, որ հենց այդ փայտե սալիկներից մեկն է դուռը, որը տանում է դեպի անցում, եւ որը ճարտարապետները որոշել են թողնել 1950թ․ վերջին խոշոր վերանորոգման ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ