News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում գործող «Խաղողի վազ» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է: Պարզվել է, որ նույն օրը նշված ռեստորանային համալիրի մոտ, դեռևս չպարզած անձը հարվածել է Երևանի բնակիչներ, 30-ամյա Անդրանիկ Մ.-ի, 28-ամյա Արթուր Գ.-ի, 30-ամյա Արման Գ.-ի և Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Ղևոնդ Օ.-ի մարմնի տարբեր մասերին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ.-ն աշխատում է ավտոլվացման կետերից մեկում՝ որպես ավտոլվացող, Արման Գ.-ն, Արթուր Գ.-ն և Ղևոնդ Օ.-ն աշխատում են «Ծիրան« սուպերմարկետում՝ որպես անվտանգության աշխատակիցներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիական Gulf Clan թմրակարտելը վերահսկում է Պանամայով տեղափոխվող կոկաինի խմբաքանակի կեսից ավելին
Նրա խոսքով՝ Պանամայում սպանությունների 70%-ը կապված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ․․․
Մահացած Նոդար Ջինչվելաշվիլին օրենքով գող է ճանաչվել դատարանի կողմից
Այնուամենայնիվ, դատարանը Ջինչվելաշվիլիին մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 210.1 հոդվածով...
36-ամյա կինը տատի սպանության կասկածանքով ձերբակալվել է․ ՔԿ
Բնակարանում, բացի 89-ամյա կնոջից, հրդեհի պահին գտնվել են նաև տարեց կնոջ 36-ամյա թոռը և վերջինիս 5-ամյա դուստրը, ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն․․․
Հրաձգություն՝ Միչիգանի դպրոցում. չորս մարդ է զոհվել
Հրաձգությունը տեղի է ունեցել Օքսֆորդ քաղաքի դպրոցում, երեքշաբթի կեսօրին․․․
Պարեկայինների բերման ենթարկած տղամարդը գողության մասին խոստովանական բացատրություն է տվել
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին…
Էրդողան. Թուրքիան ապավինում է Ինտերպոլի աջակցությանը հանցավորության դեմ պայքարում
«Շատ կարեւոր է, որպեսզի Ինտերպոլն անվերապահորեն աջակցի ահաբեկիչների դեմ պայքարին եւ հաշվի չառնի այս կամ այն ​​պետության դիրքորոշումը...
Ամենաշատ