News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական ստորաբաժանումները Իդլիբում գնդակոծում են սիրիական կառավարության բանակի դիրքերը եւ ռուսական ինքնաթիռները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Անկարայի գործողությունները պատասխան են դարձել այն ավիահարվածներին, որոնց հետեւանքով զոհվել են թուրք զինվորականներ։

«Սիրիական զինվորականներին ուղիղ իմաստով փրկում է ավիացիան՝ սեփական եւ ռուսական»,- նշել է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ВГТРК-ի բյուրոյի ղեկավար Եվգենի Պոդդուբնին։

«Նրա խոսքերով՝ թուրքական ուժերը եւ գրոհայինները ակտիվորեն ՀԶՀՀ են կիրառում։ Ռուսական եւ սիրիական ավիացիան օգտագործում է կրակի պաշտպանության ջերմային թակարդներ։

Ռազմական գործողությունների էպիկենտրոնը Նայրեբ, Սաան եւ Ջուբաս բնակավայրերի մոտ է։

Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը հայտնել էր, որ գրոհայինները թուրքական բանակի աջակցությամբ հարձակում են սկսել Սարակիբ քաղաքի շրջանում եւ Իդլիբում, որը փետրվարի սկզբին ազատագրել էին սիրիական զինվորականները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ