News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքացին վարել է անծանոթի ավտոմեքենան, բախվել այլ մեքենայի եւ 4 մարդու մահվան պատճառ դարձել. նրան մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի լրատվության ծառայությունից։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի ռեստորաններից մեկում մասնակցել է խնջույքի եւ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, օգտվելով այն հանգամանքից, որ խնջույքի մասնակիցներից մեկի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը գտնվում է գործի դրված վիճակում եւ վերահսկողությունից դուրս, առանց ավտոմեքենայի սեփականատիրոջ իմացության եւ թույլտվության, նստել է ռեստորանի դիմաց կայանված նշված ավտոմեքենայի ղեկին, իսկ խնջույքի մեկ այլ մասնակից իրեն անծանոթ անձը՝ վարորդի կողքի նստատեղին, եւ այն վարել Ծովակալ Իսակով պողոտայով թույլատրելի արագությունը գերազանցող շուրջ 105կմ/ժամ արագությամբ, որի ընթացքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել պողոտայի միջնամասում առկա բաժանարար բետոնե պատնեշին, ապա՝ դուրս եկել հանդիպակաց ուղեմաս եւ ընդհարվել հանդիպակաց ուղեմասով ընթացող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, ինչն անզգուշությամբ առաջացրել է չորս մարդու՝ իր հետ նույն ավտոմեքենայում գտնվող ուղեւորի եւ վթարին մասնակից «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի, վերջինիս երկու ուղեւորների մահը:

Նախաքննության ընթացքում նշված անձը, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կատարելով սուտ մատնություն, վարույթն իրականացնող մարմնին հայտնել էր, թե, իբր, տեղի ունեցած ավտովթարի ժամանակ ավտոմեքենան վարել է ավտոպատահարի պատճառով մահացած իրեն անծանոթ անձը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ապացուցվել է նրա կատարած սուտ մատնությունը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասով, 242-րդ հոդվածի (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով եւ 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ