News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս օրենսդրական փաթեթը հնարավորություն կտա սկսել «ապօրինի ծագման» գույքի բռնագանձումը: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ տվյալ օրենսդրական նախաձեռնության մշակման ժամանակ ուսումնասիրվել եւ ներդրվել է լավագույն միջազգային փորձը: Նա հավելեց, որ ԱՆ-ն պատրաստ է մշակել ներկայացված փաթեթը: «Տվյալ օրենսդրական փաթեթ ընդունումը համապատասխան մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, հնարավորություն կտա համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի գնման օրինականությունը եւ հայց ներկայացնել՝ տվյալ գույքը բռնագանձելու պահանջով եւ պարզելու դեպքում, որ գույքի գնումը հիմնավորված չէ եկամտի աղբյուրներով, եւ որ դրա արժեքը գերազանցում է 25 մլն դրամի շեմը»,- ասաց նախարարը:

Բադասյանը նշեց, որ տվյալ օրենսդրական նախաձեռնության նպատակը տնտեսական շրջանառությունից անօրինական գույքի առգրավումն ու դրա վերադարձն է օրինական սեփականտիրոջը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ պետությանը: Նրա խոսքով՝ այդ օրենքի շահառուները օրինապահ քաղաքացիները չեն, քանի որ ծրագրում թվարկված են կոնկրետ հանցատեսակներ՝ կազմակերպված հանցագործություն, թմրանյութերի անօրինական շրջանառություն, զենք, թրաֆիքինգ, կոռուպցիոն գործարքներ:    

Նշված կետերով քրեական գործ հարուցելու դեպքում կարող է վարույթ սկսվել: Հարկ է նշել, որ մի քանի ժամ քննարկումներից հետո նախաձեռնությունը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ