News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական կառավարությունը օգտագործում է իր ռազմական գործունեությունը Լիբիայում եւ Սիրիայում՝ խուսափելով իր տնտեսական քաղաքականության քննադատությանը պատասխանելուց, Evrensel կայքում գրում է վերլուծաբան Իխսան Չարալանը։

Սակայն այս արդարացումները դատարկ են եւ պարզապես կրկնում են շատ կառավարությունների հռետորաբանությունը, որպեսզի օգուտ քաղեն հասարակության հաշվին, կարծում է նա։

Թեեւ ձեւականորեն Թուրքիան պատերազմական վիճակում չէ, նա ռազմական գործողություններ է իրականացնում Լիբիայում եւ Սիրիայում՝ երկու երկրներում էլ կորցնելով զինվորականներ։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիան բնութագրել է որպես պատերազմի մեջ գտնվող երկիր։ Այդ մեկնաբանությունը կրկնել է իշխող կուսակցության պատգամավոր Ռիզա Պոսակին, երբ ֆերմերները քննադատել են կառավարությանը խորհրդարանի գյուղատնտեսական հանձնաժողովի նիստում։

Չարլանի կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ կառավարությունը պատերազմի լուծը դրել է հասարակության ուսերին, որը պատերազմ սկսելու որոշման մեջ ձայնի իրավունք չի ունեցել։

Նրա խոսքերով՝ ողջ պատմության ընթացքում իշխող վերնախավը օգտագործել է նույն հնարը, որպեսզի հարստանա պատերազմներից՝ միաժամանակ ստիպելով հասարակությանը վճարել ֆինանսական եւ մարդկային կորուստները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ