News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանում ժամը 20:00-ի սահմաններում Շինարարների փողոցի 15 շենքի մոտ փորձել են վնասազերծել Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Պետրոսյանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ն. Պետրոսյանը, որը 2019 թվականի հոկտեմբերի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քրօր.-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի, հարվածելով ու վնասելով կայանած վիճակում գտնվող ոստիկանական համարանիշներով Nissan մակնիշի ավտոմեքենան, այնուհետև Mercedes, Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ավտոմեքենաների ջարդից հետո Ն. Պետրոսյանը  դիմել է փախուստի: Աղբյուրի տեղեկություններով՝ նա հետախուզման մեջ է 2019 թ.-ի հոկտեմբերից՝ իր ազգականի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ն. Պետրոսյանին և նրա վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ աղբյուրի՝ 2019-ի հոկտեմբերի 2-ին՝ գիշերը ժամը 03:00-ից մինչև առավոտյան ժամը 06:30-ն ընկած ժամանակահատվածում Ն. Պետրոսյանը չնչին առիթով, իրեն դիտողություն անելու կապակցությամբ, մի քանի անգամ եկել է Մալաթիա փողոցի 84/3 հասցե և Հովսեփ Պետրոսյանին պատկանող տան բակում իր մոտ եղած ավտոմատով բազմաթիվ անգամ կրակոցներ է արձակել Հ. Պետրոսյանի և նրա տան ուղղությամբ, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ արդեն հոկտեմբերի 5-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում Ն. Պետրոսյանը զանգահարել է Հ. Պետրոսյանին հեռախոսահամարին և վերջինիս հասցեին տվել սպանության սպառնալիք: Արդեն հոկտեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ և այն ոստիկանության Մալաթիայի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինեսոտայի բնակիչը բահով եւ իշայծյամի եղջյուրով ծեծելով սպանել է իր աղջկան հետապնդած մանկապիղծին
Ուրբաթ օրը կայացած նիստում Աքսթելի գրավի չափը սահմանվել է 1 միլիոն դոլար․․․
Տեխասի դատարանը հետաձգել է իր երկու աչքերը հանած բանտարկյալի մահապատիժը
Ավելի ուշ նա ոստիկաններին ասել է, որ Աստված իրեն հանձնարարել է կատարել այդ սպանությունները, եւ որ նա հավատում էր, որ իր ընտանիքի բոլոր երեք անդամները դեւեր են․․․
Այովա նահանգի դատարանը 22-ամյա տղամարդուն դատապարտել է 3 ցմահ ազատազրկման՝ ծնողներին ու քրոջը սպանելու համար
Ջեքսոնը հիվանդանոց է տեղափոխվել ոտքի հրազենային վնասվածքով, որը, ըստ դատախազների, ինքն իրեն է հասցրել․․․
Իտալիայում փնտրում են Սարդինիայի բանտից սավաններով փախած «Գնդակ» մականունով մաֆիոզին
Նշվում է, որ քաղաքում անհայտ անձինք հրավառություն են կազմակերպել նրա փախուստի պատվին․․․
Ռուսաստանի ռազմական դատարանը փակ ռեժիմով կքննի քրեական հեղինակություն Շիշկանի գործը
Գործը դռնփակ դատական նիստում քննելու մասին միջնորդել էր մեղադրող կողմը․․․
Ինդոնեզիան Իտալիա կվտարի 7 տարի արդարադատությունից թաքնվող մաֆիոզիին
Մաֆիոզին ձերբակալվել է Բալի կղզում...
Ամենաշատ