News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական պաշտոնատար անձինք Անկարայում ռուսաստանցի գործընկերների հետ բանակցություններում հայտարարել են Իդլիբում առաջին հերթին կրակի դադարեցման ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Պատվիրակությունների միջեւ բանակցությունների ժամանակ քննարկվել են Իդլիբում իրավիճակի բոլոր գործոնները։ Մեր կողմը հայտնել է առաջին հերթին կրակի դադարեցման ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին։ Դրա համար անհրաժեշտ է կենտրոնանալ այն քայլերի վրա, որոնք պետք է նախաձեռնել ցամաքում»,- նշվում է հայտարարության մեջ։

Թուրքական պատվիրակությունը, բացի այդ, հայտնել է «ամբողջությամբ Սոչիի հուշագրի իրականացմանը հավատարիմ մնալու» անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ կոչ է արել «թույլ չտալ հումանիտար իրավիճակ, որի ժամանակ կարող է զանգվածային միգրացիա տեղի ունենալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ