News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի առնետները շատ լավ են հարմարվում: Նրանք ուտում են պիցա, հոթդոգեր, անգամ աղցաններ, եւ ապրում են քաղաքի գրեթե յուրաքանչյուր անկյունում՝ սկսած թունելներից մինչեւ խաղահրապարակները:

Նյու Յորքում, ինչպես համարվում է, ապրում է շուրջ 2 միլիոն առնետ: Հետազոտության մեջ գենետիկայի մասնագետները գտել են տասնյակ գեներ, որոնք մասնակցում են սննդակարգում, վարքում եւ շարժումներում, եւ օգնում են Նյու Յորքի առնետներին բարգավաճել, գրում է Nature-ը:

2014-2015 թվականներին հետազոտողների թիմը, որը մասնագիտացած է քաղաքների եւ էկոլոգիայի էվոլյուցիայի վրա, բռնել էր շուրջ 400 մուգ մոխրագույն առնետներ (Rattus norvegicus) ամբողջ քաղաքից՝ բեկոնով, գետնանուշի կարագով եւ վարսակով ծուղակի միջոցով: Այնուհետեւ գիտնականները համեմատել էին Մանհեթենի առնետների եւ Չինաստանի հյուսիս-արեւելքում բնակվող առնետների ամբողջական գենոմների հետ:

Սքանավորման արդյունքում ստացվել էր տասնյակ գեներից պաղկացած ցուցակ, որոնք ունեին առնետների մոտ սելեկտիվ սքանավորման նշաններ: Դիետայի, վարքի եւ շարժունության հետ կապված գեներն արտահայտում էին պոտենցիալ վտանգն ու Նյու Յորքում կյանքի հաճույքները:

Հետազոտության արդյունքում առաջ էր քաշվել հիպոթեզ, որ կենդանիները կարող են ադապտացվել նոր պայմաններին՝ փոփոխելով իրենց նյարդային համակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ