News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայում կինը ձերբակալվել է, երբ նրա զուգընկերոջը հայտնաբերել են ճամպրուկի մեջ մահացած վիճակում, գրում է Insider-ը:

42-ամյա Սառա Բունը պնդում էր, որ Խորխե Թորեսի մահը պահմտոցի խաղալու անհաջող հետեւանք էր: Սակայն ոստիկանությունը որոշել էր ձերբակալել նրան՝ կնոջ հեռախոսում հայտնաբերելով երկու տեսանյութ, որոնցում Բունը ծաղրում էր Թորեսին, երբ նա փորձում էր դուրս գալ ճամպրուկից:

Կնոջ խոսքով՝ նա իր ընկերոջ հետ անցկացրել են երեկոն գինի խմելով եւ գլուխկոտրուկներ լուծելով: Այնուհետեւ նրանք սկսել էին պահմտոցի խաղալ եւ որոշել, որ զվարճալի կլինի, եթե Թորեսին մտցնեն կապույտ ճամպրուկի մեջ:

Ի սկզբանե Բունը պնդում էր, որ ճամպրուկը կիսով չափ էր փակել, այնուհետեւ գնացել քնելու՝ ենթադրելով, որ Թորեսին ինքն էր դուրս եկել ճամպրուկից եւ ավելի ուշ գնացել նրա մոտ ննջարան:

Առավոտյան արթնանալիս նա չէր տեսել զուգընկերոջը: Երբ կինը բացել էր ճամպրուկը, Թորեսը չէր պատասխանել եւ այլեւս չէր շնչում: Թորեսի մարմնի վրա հայտնաբերվել էին կապտուկներ:

Կնոջ հեռախոսում հայտնաբերված տեսանյութում Թորեսը բղավում էր նրա անունն ու փորձում դուրս գալ ճամպրուկից, քանի դեռ կինը ծիծաղում էր: «Այո՛, դա այն է, ինչ դու ես անում, երբ խեղդում ես ինձ: Ես հենց դա եմ զգում, երբ դու դավաճանում ես ինձ»,-ասում էր կինը:

Բունը պատմել է, որ չի կարող ասել՝ ինչու էր գնացել քնելու առանց զուգընկերոջը ճամպրուկից ազատ արձակելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ