News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անգլիական դատարանն արգելել է լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանի ընդլայնումը՝ խոստովանելով, որ երրորդ թռիչքուղու կառուցման ծրագիրը հաշվի չի առնում գլոբալ տաքացման դեմ պայքարում Մեծ Բրիտանիայի պարտավորությունները։ Կլիմայական ակտիվիստներն այս որոշումը շրջադարձային են համարել պատմության մեջ՝ առաջին անգամ Փարիզյան համաձայնագիրն ուղիղ ազդեցություն է ունեցել, հայտնում է BBC-ն։

«Հիթրոուի» սեփականատերերը խոստանում են բողոքարկել վճիռը եւ հասնել Մեծ Բրիտանիայի օդային դարպասների ընդլայնմանը։ Բորիս Ջոնսոնի կառավարությունը այդ վեճին չի մասնակցում։

Երկու հարյուր երկրներ, որոնք երեք տարի առաջ ստորագրել են Փարիզյան համաձայնագիրը, պարտավորվել են պահել միջին ջերմաստիճանի բարձրացումը ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակում՝ համեմատած մինչինդուստրիալ մակարդակի հետ։

Սակայն համաձայնագիրը որեւէ խիստ պարտավորություն չի դնում եւ պատժամիջոցներ չի նախատեսում դրանց խախտման համար։ Իսկ աշխարհի խոշորագույն տնտեսությունը՝ ԱՄՆ-ը, ընդհանրապես համաձայնագրից դուրս գալու հայտ է ներկայացրել։

Թրամփը Փարիզյան համաձայնագրի այլ քննադատների հետ հաստաում է, որ այն խափանում է տնտեսությունը եւ արդյունաբերության ու էնեգետիկայի մեջ զբաղվածությունը, իսկ հենց դրանք են մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների քանակով ԱՄՆ-ին երկրորդը դարձնում Չինաստանից հետո։

Լոնդոնի դատարանից դժգոհները նույն փաստարկներն են բերում։

««Հիթրոուի» թռիչքուղիները 2005-ից ծանրաբեռնված են 98 տոկոսով, եւ ընդլայնման հարցը վաղուց է հասունացել։ Եւ ընդհանրապես հանուն բրիտանական տնտեսության զարգացման անհրաժեշտ է մեծացնել բրիտանական օդանավակայանների հզորությունը եւ զարգացնել ենթակառուցվածքները»,- հայտարարել է Փոքր բիզնեսի բրիտանական ֆեդերացիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ