News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները երկրի բնակիչների հասանելիությունը որոշ սոցցանցերին եւ YouTube տեսահոսթինգին արգելափակել են սիրիական Իդլիբ նահանգում իրադարձությունների ֆոնին, որտեղ փետրվարի 27-ին զոհվել է ավելի քան 30 թուրք զինվորական, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Haberturk-ը, Turk Telekom փրովայդերը, իսկ հետո նաեւ այլ փրովայդերներ սահմանափակել են օգտատերերի հասանելիությունը Twitter-ին, Instagram-ին, Facebook-ին, ինչպես նաեւ WhatsApp մեսենջերին: Dirilis Postasi պաբերականը հայտնում է, որ սահմանափակված է Թուրքիայի բնակիչների հասանելիությունը նաեւ YouTube-ին:

NetBlocks միջազգային մոնիթորինգային հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ թուրքական կապի օպերատորները համացանցին հասանելիությունն արգելափակում են սիրիական Իդլիբ նահանգում թուրքական զորքերի դիրքերի գնդակոծության պատճառով: Կազմակերպության վարկածով՝ արգելափակման հիմնական պատճառը զոհվածների եւ վիրավորված թուրք զինվորականների թվի մասին ոչ հավաստի տեղեկությունների հրապարակումն է:

Թուրքիայի իշխանությունները համացանցին հասանելիության արգելափակման մասին պաշտոնական հայտարարություններ չեն կատարել:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին Իդլիբում Սիրիայի ՌՕՈՒ-ի հարվածի հետեւանքով 33 զինվորականի մահվան մասին, եւս 36-ը վիրավորվել էր: Էրդողանն անվտանգության հարցերով խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցել էին ուժային գերատեսչությունների ղեկավարները եւ ԱԳ նախարարը:

Իր զինծառայողների զոհվելուց հետո Անկարան հայտարարել էր սիրիական կառավարական ուժերի դիրքերին ցամաքային եւ օդային հարվածներ սկսելու մասին: Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը տեղի ունեցածն անվանել էր «հարձակում» ՆԱՏՕ-ի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ