News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:

«Հաղորդում ենք, որ Համաճարակաբանության եւ մանրէաբանության հանրապետական գիտագործնական կենտրոնում անցկացված թեստերը ցույց են տվել Իրանից մեկ ուսանողի մոտ 2019-nCoV կորոնավիրուսի առկայություն, որը փետրվարի 22-ին չվերթով ժամանել է Բաքվից,- ասել են մամուլի ծառայությունից: - Պացիենտին եւ նրա հետ շփված անձանց Մինսկի ինֆեկցիոն հիվանդանոցում տեղավորել են փակ մեկուսարանում: Երիտասարդի վիճակը բավարար է»:

Հաշվի առնելով Հարավային Կորեայում, Իրանում եւ Իտալիայում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը՝ Բելառուսի առողջապահության նախարարությունը որոշել է անցկացնել փետրվարի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում նշված երկրներից ժամանող բոլոր քաղաքացիների հտազոտություններ եւ լաբորատոր ախտորոշում:

Բելառուսում հիմա անցկացվում են սանտիարահամաճարակային միջոցառումներ՝ ուղղված 2019-nCoV կորոնավիրուսի տարածումը թույլ չտալուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ