News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակարրդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ):

Վարչապետին ուղեկցում են Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, փոխվարչապետներ Հմեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԽԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ այլք:

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրանց հետ չէ:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք տեւեցին երեք օր:

Փետրվարի 27-ին Սումգայիթի Լենինի հրապարակում գտնվող կոմկուսի քաղկոմի շենքի առջեւ հավաքված ամբոխը կոչ էր անում սպանել հայերին եւ մաքրել նրանցից Սումգայիթը: Այնուհետեւ ներկաների ձեռքներին հայտնվեցին քարեր, կացիններ, պողպատե ամրաններից պատրաստված ինքնաշեն ձողեր: Ադրբեջանցիների խմբերը սկսեցին ավտոմեքենաներ հրկիզել ու ներխուժել հայերի բնակարանները: Հայտնվեցին առաջին զոհերը:

Փետրվարի 28-ին Սումգայիթի հարյուրավոր բնակիչներ, որոնք մասնակցել էին ջարդերին, կրկին հավաքվեցին քաղաքի կենտրոնական հրապարակում, ասես ոչինչ չէր եղել: Այս անգամ հավաքը ղեկավարում էր անձամբ քաղկոմի առաջին քարտուղարը` Ադրբեջանի կոմերիտմիության նախկին առաջնորդը: Ջարդերն ընդունեցին զանգվածային բնույթ, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով եւ ոչնչացմամբ:

Միայն երեք օր անց ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի գլ;խավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը հրահանգ տվեց, որ միջամտեն կենտրոնական կառույցները, եւ քաղաք մտցվեցին զորքեր: Մոսկվան սկսեց հետաքննել ջարդերը: Պարզվեց, որ պողպատե ձողերը զանգվածաբար արտադրվել են Սումգայիթի խողովակագլանման գործարանում դեռ հունվարին, իսկ ջարդերի օրերին անաշան քաղաքում անվճար են բաժանել: Պարզվեց նաեւ, որ ջարդերից մեկ շաբաթ առաջ Սուգայիթի ԲՇԳ-ներում կազմել են հայերի ցուցակները: Շատ ադրբեջանցիների նախօրոք զգուշացրել են փետրվարի 27-ից 28-ի գիշերը լույսերը չվառել, որպեսզի հեշտ լինի որոշել հայերի բնակարանները:

Պարզվեց, որ փետրվարի 28-ին եւ 29-ին քաղաքում անջատվել են շատ հեռախոսներ: Ակնհայտ էր դառնում, որ սումգայիթյան ողբերգության մեջ շատ բան ծրագրված էր: Խորհրդային ղեկավարությունը` անտեսելով բոլոր վկայությունները, կտրականապես հրաժարվում էր որակել Սումգայիթում կատարված զանգվածային սպանությունները որպես ազգային ու կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործություն:

Պաշտոնական տվյալներով, կտտանքներից եւ ծաղրի ենթարկելուց հետո Սումգայիթի 32 հայ բնակիչ է սպանվել, հարյուրավորները ծանր վնասվածքներ են ստացել, հաշմանդամ դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ