News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կո է անում սահմանադրական հանրաքվեին «Այո» քվեարկել:

Հայտարարությունում ասվում է.

«Առաջիկա ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեով, հայրենի մեր հարազատ քույրերն ու եղբայրները իրենց վճիռը պիտի տան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առնչությամբ։

Անհեթեթ է քննարկելը թե հանրաքվեն պե՞տք է տեղի ունենա, թե ոչ։ Այս ուղղությամբ հստակ սահմանում է տվել հայրենի կառավարությունը եւ չենք դատում այդ որոշումը։

Սակայն կոչ ենք ուղղում, որ քվեները կենտրոնացվեն «ԱՅՈ՛»-ի վրա, որովհետեւ համոզված ենք, որ այն նպաստավոր եւ բարեբեր է այսօրվա մեր հայրենիքի համար։ Հետեւաբար՝ այդ է միակ ճիշտ կողմնորոշումը:

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության

Ատենադպիր Ռաֆֆի Պալյան

Ատենապետ Մայք Խարապյան

Տպել
Ամենաշատ