Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 07:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 2-րդ թաղամասում էլեկտրական սյունն ընկել է երթեւեկելի գոտի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ ոստիկանության ներքին զորքերի մոտակայքում, ինտերնետի սյուն է ընկել երթեւեկելի գոտի:
Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթեւեկելի հատվածից: