News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համացանցում օգտատերերից մեկի տարածած տեսանյութին, որտեղ երեւում է, որ թեեւ Իրանի հետ սահմանին սահմանափակումների մասին են հայտարարված, սակայն Մեղրիի անցակետով նաեւ թեթեւ մարդատար մեքենաներ են անցնում:

«Կադրերը, եթե չեմ սխալվում, այդ օրվա չէին, պետք է ճշտել: Իրականում սահմանափակումներն աշխատում են եւ մինչեւ այս պահը ձեռնարկված միջոցներն արդյունավետ են:

Ձեռնարկված քայլերը եւ Հայաստանում այս պահին ստեղծված իրավիճակը խոսում են այն մասին, որ բոլոր ձեռնարկված միջոցառումները արդյունավետ են»,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ թե ինչ տեղ են զբաղեցնելու Հայոց ցեղասպանության եւ Սումգայիթի ոճրագործության թեմաները Ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Ի պատասխան ԱԽ քարտուղարն ասաց. «Հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները եւ դրանց հետագա բացառումը հանդիսանում է մեր անվտանգության հիմնական հիմնասյուներից մեկը: Ազգային անվտանգության ռազմավարության մեջ արտացոլված կլինեն հիմնական բոլոր սպառնալիքները:Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հետագայում բացառենք որեւիցե նման զարգացում, երբ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ են իրականացվում: Դրա երաշխիքը հզոր Հայաստանն է, որտեղ բոլոր պետական կառույցներն ուժեղ են, պետական պատասխանատու ինստիտուտները բարձր մակարդակի են աշխատում: Դա հնարավորություն է տալիս նաեւ Հայաստանից դուրս բացառելու նման զարգացումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ