News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 28
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում կատարված ողբերգական դեպքերի 32-րդ տարելիցն է: 1988թ. փետրվարի այս օրերին Սումգայիթում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ տեղական զինված ավազակախմբերը սկսեցին հայ բնակչության դեմ զանգվածային բռնություններն՝ իսկական ջարդեր, որոնք ուղեկցվում էին կտտանքներով, բռնաբարությամբ եւ հայերի ունեցվածքի թալանով ու հրկիզմամբ: Պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված հանցագործության արդյունքում սպանվեցին բազմաթիվ հայազգի բնակիչներ, շատերն էլ վիրավորվեցին, բռնությունների ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին:

Սումգայիթում, իսկ հետագայում Բաքվում, Կիրովաբադում եւ Մարաղայում հայերի նկատմամբ իրականացված բռնություններն ու դաժանություններն իրենց բնույթով հիշեցրին 1915թ. Հայոց ցեղասպանության մղձավանջային օրերը: Դրանք հետեւանք էին տասնամյակներով Ադրբեջանում խրախուսվող այլատյացության ու հատկապես հայատյացության, որոնք այսօր ավելի են խորացել եւ ստացել պետական համակարգված քաղաքականության բնույթ:

Հիշելով ավելի քան 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերը եւ ոգեկոչելով զոհ գնացած մեր հայրենակիցներին, Հայաստանում եւ Արցախում փետրվարի 28-ը հռչակելով Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ մենք նաեւ ուղերձ ենք հղում մարդկությանը՝ քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, ազգային խտրականության եւ այլատյացության ճանապարհով:

Յուրաքանչյուր չպատժված դեպք, յուրաքանչյուր կեղծվող փաստ, ատելության հողի վրա ընդհատված յուրաքանչյուր կյանք նշանակում է նոր ողբերգության հնարավորություն եւ հավանականություն, նշանակում է աջակցություն այլատյացություն հրահրողներին, քարոզողներին եւ այն որպես զենք օգտագործողներին, նշանակում է ատելության չընդհատվող ալիք տարածաշրջանում, նշանակում է անխոչընդոտ ճանապարհ դեպի էթնիկ զտումներ, դեպի մարդկության դեմ ուղղված ավելի ծանր հանցագործություն՝ ցեղասպանություն:

Սումգայիթի ողբերգությունը եւ դրանից տուժած հայերը մարդատյացության եւ հայատյացության ուղղակի զոհն էին: «Դարչնագույն ժանտախտի» ճանապարհն այսօր էլ բաց պահելը անարգանք է բոլոր ժամանակներում ֆաշիզմին եւ այլատյացությանը զոհ գնացած բոլոր մարդկանց հիշատակի հանդեպ:

Խոնարհվում եմ Սումգայիթում եւ Բաքվում ադրբեջանական բռնություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի առջեւ:

Հանգստություն նրանց հոգիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն ամեն րոպե սպասում է Արցախում ֆորս-մաժորային իրավիճակի, որ այնտեղ գործողություններ սկսի. Արամ Գ. Սարգսյան
Նրանք, ովքեր կփորձեն սպառնալիքի տակ դնել Արցախի անվտանգությունը, կդառնան ամբողջ հայ ժողովրդի թշնամիները…
Մարտական դիրքում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանական զինուժի կրակից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող...
ԱՄՆ-ի որոշումը Ղարաբաղում ականազերծման ծրագրի կրճատման մասին ուղերձ է Հայաստանի իշխանություններին. քաղաքագետ
Այս որոշումը կարող է քաղաքական եւ իրավական միջադեպ դառնալ, ինչից հետագայում կօգտվի Ադրբեջանը...
Արցախի ՊԲ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը՝ չեզոք գոտում զինծառայողի թողնելու վերաբերյալ
Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետեւում են հրադադարի պահպանման...
Ղարաբաղին ցուցաբերվող օգնության դադարեցման մասին ԱՄՆ-ի որոշումը Բաքվին «կանաչ լույս» կտա. ՀՅԴ
«Վաշինգտոնը դրանով կկորցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի` արդար եւ չեզոք միջնորդի կարգավիճակը...
«Ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից». ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել
Ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից մշտադիտարկումները դադարեցվել են...