News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը փետրվարի 26-ին հանդիպում է ունեցել մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ։

ՍԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի փետրվարի 6-ին Սահմանադրական դատարանի կողմից հայտարարված ուսանողական գիտական աշխատանքների մրցույթի   կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Ալվինա Գյուլումյանը ներկայացրել է մրցույթի հիմնական նպատակը՝ նշելով, որ այն լավ առիթ է իրավագիտություն սովորող եւ ուսումնասիրող ուսանողների, մագիստրանտների եւ ասպիրանտների մոտ մեծացնելու հետաքրքրությունը սահմանադրական իրավունքին, սահմանադրական արդարադատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներին։ Նա նաեւ նշել է, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն, եւ հաղթողների պարգեւատրումը կկազմակերպվի 2020 թվականի հուլիսի 5-ին՝ Սահմանադրության ընդունման հոբելյանական 25-րդ տարեդարձի օրը։ Հանդիպման մասնակիցների առաջարկությունների հիման վրա կատարվել են որոշակի ճշգրտումներ մրցույթի կազմակերպման հարցում։

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը եւ հանդիպմանը մասնակցող Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը պատասխանել են նաեւ քննարկման մասնակիցներին հուզող հարցերին։ Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Սահմանադրական դատարանի եւ տարբեր համալսարանների միջեւ հնարավոր համագործակցության հարցերին, որոնց կապակցությամբ Ալվինա Գյուլումյանը հայտնել է ՍԴ պատրաստակամությունը բուհերին՝ իրենց առաքելության գործում հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում։

Տպել
Ամենաշատ