News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Զինված ուժերի գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ թշնամին վնաս է հասցրել զինվորի կյանքին կամ առողջությանն այն պայմաններում, երբ ուղղակի ռազմական գործողություններ չեն եղել կամ զինվորականները մարտական հերթապահության մեջ չեն եղել կամ հատուկ առաջադրանքներ չեն կատարել :

Այս մասին փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն իրականացնելիս զինվորականների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նրա խոսքով` նման միջադեպերը ծագել են հակառակորդի կողմից Հայաստանի տարածքի գնդակոծման կամ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական գործողությունների արդյունքում:

«Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության ստորաբաժանումը այժմ հաշվարկում է 2008 թվականից ի վեր հակառակորդի կողմից կատարված հարձակողական գործողությունների արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը, որի հետեւանքով տուժել էր 9 զինվորական»,- պարզաբանեց Բալայանը:

Ըստ ներկայացված օրինագծի` այդ դեպքերը նախատեսվում է նաեւ ներառել վնասի հատուցման ենթակա դեպքերի ցանկում: Բացի այդ, նախատեսվում է շտկել մի շարք տեխնիկական սխալներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ