News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլյա Ազատյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում նշել է.

«Սիրելի ընկերներ եւ հարգելի գործընկերներ,

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնում այսօր իմ վերջին աշխատանքային օրն է: Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն:

Որպես խորհրդական իմ աշխատանքային տարածքը եւ ազդեցությունը շատ սահմանափակ էր, իսկ ավելին անելու հնարավորություն չտրվեց: Որոշումը կայացրել եմ անցյալ տարվա նոյեմբերին, սակայն մի քանի ամիս պահանջվեց կիսատ աշխատանքներս ավարտելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նախարար Զարուհի Բաթոյանին եւ նախարարության գործընկերներին վստահության եւ արդյունավետ համագործակցության համար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական պաշտպանության ոլորտում խորքային բարեփոխումների ընթացքում է եւ ամենայն հաջողություն եմ մաղթում նախարարությանը դրանք իրագործելու ընթացքում: Հաջողություն եմ մաղթում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմի հեղափոխական հատվածին:

Ինքս պատրաստվում եմ առաջիկա առնվազն մեկ կամ մեկ ու կես տարին ամբողջությամբ տեղափոխվել գիտական միջավայր եւ ի վերջո ժամանակ հատկացնել ատենախոսությանս վրա հիմնովին աշխատելու համար:

Հեռու չեմ գնում՝ մտածում եւ գրում եմ Հայաստանի (քաղաքական) արդիականացման մասին: Հայաստանի արդիականացման մասին խոսակցությունների եւ ըստ այդմ օրակարգ ձեւակերպելու կարիք շատ կա, կան նաեւ մարդիկ, որոնք խոսում եւ կարող են առավել շատ խոսել դրա շուրջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ