News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական մեդիա հսկա Dogan Holding-ը վաճառել է հայտնի Milliyet եւ Vatan օրաթերթերը:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ`  հեղինակավոր 2 թերթերն իրենց կայքերով եւ հարակից իրավունքներով գնել է DK Gazetecilik ve Yayincilik ընկերությունը` 73 մլն 960 հազար ԱՄՆ դոլարով:

Նշենք, որ Dogan Holding-ի սեփականատերը 1979-ին Milliyet-ը գնել էր Էրջումենք Քարաջանից:  Նրա  որդիների հիմնադրած ընկերությունն էլ այժմ հետ գնեց Milliyet-ը:

Milliyet-ը վաճառվում է օրեկան մոտ 180 հազար, իսկ Vatan-ը` 110 հազար օրինակով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ