News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Աշխարհում եւ տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների արձագանքը զարմացնող է: Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով՝ զարմացնում են առողջապահության նախարարության մոտեցումները, որը հայտարարում է, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է մի քանի հազար մարդ, իսկ այլ հիվանդություններից մահացության ցուցանիշներն ավելի բարձր են:

«Չէ՞ որ հասկանալի է, որ պետք է հաշվի առնել աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահացության աճի միտումն ու արագությունը: Եթե բոլոր պետություններն այդպիսի մոտեցումներ դրսեւորեին, ապա կարելի է պատկերացնել, թե իրավիճակն ինչպես կսրվեր»,- նշեց նա:

Դավիթ Խաժակյանը հավելեց, որ իշխանությունները, հավանաբար, սպասում են, թե երբ է վիրուսը երկիր թափանցելու, եւ միայն հետո սկսեն զբաղվել, օրինակ, բժշկական դիմակների դեֆիցիտի խնդրով:

«Ինչպե՞ս ստացվեց, որ դեղատներից դիմակներն իսպառ անհետացան, եւ ո՞ւր կորան»,- հարց տվեց ընդդիմադիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ