News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սմարթֆոնների մուտքը Զինված ուժերում արգելված է, ոչ միայն բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման, այլեւ անձնակազմի անվտանգության ապահովման առումով։ Այս մասին այսօր ՝ փետրվարի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն դիտարկմանը, որ զորամասերում պետք է արգելել սմարթֆոնների մուտքը, քանի որ դրանց պատճառով էլ են միջադեպեր լինում, հաճախ մահվան ելքով։

Բալայանի խոսքով՝ վերջին օրերին ավելի են խստացվել այդ գործողությունները. «Վերջին օրերին զինծառայողների մոտ բավականաչափ սմարթֆոններ են  հայտնաբերվել, վերցվել են եւ հանձնվել հարազատներին։ Մեր հասարակությունը եւս պետք է գիտակցումով մոտենա եւ եթե գալիս են տեսակցության, հանձնում ես հեռախոսը հարազատին, հետո հաջորդ իսկ րոպեին այն հայտնվում է զինծառայողի ձեռքում, ինչ որ ճանապարհով փորձում է այդ նույն սմարթֆոնը մտցնել զորամաս, հետո տույժի է ենթարկվում, ծնողը դիմում է մեդիաներին եւ զոհի կարգավիճակ է ստանում։

Վերջերս մի զինծառայողի մոտ 4 հատ հեռախոս էր հայտնաբերվել, երեւի աճպարարությամբ է հայտնվել, ծնողներն են երեւի տեսակցության եկել եւ հանձնել»,-ասաց փոխնախարարը։

Հնարավո՞ր է, որ ընդհանրապես հեռախոսներն արգելել զորամասերում հարցին, փոխնախարարը պատասխանեց. «Եթե հիմա արգելենք արդեն եղած ձեւաչափը, մեզ կսկսեք մեղադրել, թե բանակում այնպիսի բաներ են կատարվում, որ փորձում ենք թաքցնել»:

Խոսելով արգելքների մասին, Բալայանն անդրադարձավ նաեւ հարազատների կողմից զորամասեր ոգելից խմիչքներ ուղարկելուն. «Մի քանի անգամ ծնողներին ասվել է, որ խնդրում ենք՝ ոգելից խմիչքներ , մի՛ ուղարկեք, չի՛ կարելի։ Դուք պատկերացնում եք, տաքարյուն երիտասրդներ ալկոհոլի ազդեցության տակ, որտեղ կա զենք–զինամթերք, որտեղ ծառայություն է իրականացվում, այդ թվում զենքով պահակային ծառայություն, մարտական դիրքի մասին էլ չեմ խոսում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ