News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արցախի նորանշանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նշանակումը Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անրդանիկ Քոչարյանը հրաշալի է գնահատում։

«Նշանակվել է խարիզմատիկ կերպար ունեցող անձ է նշանակվել, որն իր ծառայության ողջ ընթացքում շարքային զինվորից մինչեւ ղեկավար անձնակազմ ունեցել է խարիզմատիկ կերպար։ Մեր բանակին շատ անհրաժեշտ են այդպիսի խարիզմատիկ կերպարները: Հիշեք 90-ականները, երբ մենք ունեինք հենց այդպիսի խարիզմատիկ հրամանատարներ՝ Մոնթե Մելքոնյան, գեներալ Իվանյան: Բոլորը լեգենդար են: Բոլոր հերոսներն իրենց հերոսական կեցվածքը նվիրել են մեր հաղթանակներին: Մեկը հերոսի շքանշան ստացել է, մյուսը՝ չի ստացել: Բայց Եռաբլուրում գտնվող մեր բոլոր ընկերները հերոսներ են»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ Զինված ուժերի ուժեղացման եւ փոփոխությունների համար Ջալալ Հարությունյանն արժանի փոխարինող կլինի. «Համոզված եմ, որ Ջալալ Հարությունյանը կշարունակի Աբրահամյանի թողած ինտելեկտուալ ժառանգությունն ավելի ուժեղացնելով, նրան ավելացնելով խիզախության, հայրենասիրության նոր դրսեւորումներ, որովհետեւ այդ կերպարը ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ էլ շատ կարեւոր դերակատարում է ունեցել»։

Տպել
Ամենաշատ