News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում: Այս Երեւանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Հայաստանի համար զգայուն իրադարձություններին ավելի օպերատիվ արձագանքման քայլերի մասին հարցին, հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք արդեն Հայաստանի կողմից ՀԱՊԿ մյուս պետություններին այս խնդրի մասին տեղեկացնելու լավ համակարգ ենք կառուցել: Հավատացեք, պետությունների ղեկավարների յուրաքանչյուր գագաթնաժողովին այս հարցը քննարկվում է: Բոլորը բավականին տեղեկացված են: Անհրաժեշտության դեպքում, ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի այս հակամարտության վերաբերյալ: Դա բազմիցս արվել է: Ընդ որում, պետությունների ղեկավարների եւ արտաքին գործերի նախարարների հայտարարությունները հասանելի են, եւ ես դրանք չեմ մեկնաբանի: Բայց դիրքորոշման էությունը պարզ է: ՀԱՊԿ-ն հանդես է գալիս հակամարտության խաղաղ լուծման օգտին եւ տեսնում է խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ` դա քաղաքականն է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եւ այս խմբի կողմից իրականացված աշխատանքների շրջանակներում` իհարկե, ապավինելով միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին»,- հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին հարցին` Ստանիսլավ Զասը շեշտեց, որ եթե Հայաստանը օգնության դիմի ՀԱՊԿ երկրներին` կազմակերպությանը, ընդհանուր առմամբ, այն կարտահայտի իր դիրքորոշումը եւ կտրամադրի անհրաժեշտ օգնությունը: «Բայց այժմ Հայաստանի կառավարությունն ինքնուրույն է զբաղվում սահմանային այս միջադեպերով: Հուսով ենք, որ իրավիճակը կկայունանա եւ բախումներից հնարավոր կլինի խուսափել»,- հավելեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ