News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ հասցեով, սակայն քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, մինչեւ 26.03.2020թ. կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն ըստ հաշվառման վայրի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն:

Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, անձի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ցուցակից եւ ավելացնում ըստ գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում: Դիմողին այդ մասին տրամադրվում է համապատասխան տեղեկանք:

Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:

Տպել
Ամենաշատ