News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 27-ին, ժամը 17.50-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլային տոպրակով կանեփանման չորացված բուսական զանգված՝ ընդհանուր 4.4 գ կշռով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ինքն է քաղել վայրաճ չորացած կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:

Նույն օրը, ժամը 19.30-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Տարոնի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ ներարկիչ՝ 4 մլ դեղնականաչավուն հեղուկով: Նա հայտնել է, որ ներարկիչում թմրանյութ է, պատրաստել է իր օգտագործման համար:

Նույն օրը, ժամը 21.45-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 38-ամյա տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն հեղուկով ապակյա տարա եւ սպիտակ, թափանցիկ հեղուկով պլաստմասե շիշ:

Նա հայտնել է, որ ապակյա տարայում կոդեին տեսակի թմրանյութ է, պատրաստել է իր անձնական օգտագործման համար, իսկ պլաստմասե շշի մեջ ծծմբական թթու է, որը 2019 թ. գարնանը, թմրանյութ պատրաստելու նպատակով, տվել էր հանգուցյալ ընկերը:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ