News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Բանակի ղեկավարությունը պետք է իրեն անտեսված կամ ոչնչացված վիճակում չտեսնի: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Փետրվար ամիսը բանակի համար ծանր ամիս էր։ Ես դա անվանեցի սեւ փետրվար։ Ինքնասպանությունը պետք է բացառել։ Պետք է հասնել նրան, որ զինված ուժերում ինքնասպանության որեւէ դեպք չլինի: Վիճակագրական որեւէ տեղեկատվություն ինձ համար ընդունելի չէ։ Մեր զինված ուժերն այսօր մեր անվտանգության երաշխավորն են: Այդ մթնոլորտը կապված է շատ հանգամանքերից, ունեցել ենք բաթողումներ, որոնք պետք է շտկենք, բայց դրանք դժվար շտկվելիք խնդիրներ են, որովհետեւ առնչվում ենք իրավական, հոգեբանական եւ այլ շատ խնդիրների։ Բանակը իր բնույթով պետք է ունենա մեկ թշնամի, դա արտաքին թշնամին է։ Բանակը երբեք ներքին խնդիրների մեջ չպետք է խառնվի։ Բանակը պիտի իր էլիտար բնույթը վերականգնի»։

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ինքը խնդրել է, որպեսզի իր համար պատրաստեն 18 տարեկանների սթրեսոգեն վիճակը. «Երբ նրանք անցնում են ծառայության, այդ վիճակի գնահատականներն եմ խնդել, որպեսզի ծրագիր մշակենք եւ քննարկենք ծառայության բնույթը ու ծանրությունն ամբողջ խորությամբ: Պիտի հասնենք նրան, որ ԶՈՒ-երում չլինեն ինքնասպանություններ։ Բանակից զորացրվածը պետք է զորացրվի մեկ մակարդակ ավելի բարձր իր ինտելեկտուալ կարողությունների առումով։ Բանակը պետք է չունենա բարդությունները հաղթահարելու միայնակ վիճակ: Բանակի ղեկավարությունը պետք է իրեն անտեսված կամ ոչնչացված վիճակում չտեսնի: Այն պետք է լինի միշտ հպարտ, առանցքային կեցվածքում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ