News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ես այդ իրավապաշտպաններին անվանում եմ չակերտավոր իրավապաշտպաններ, անգամ ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպան կազմակերպությունները քայքայիչ գործողություն են իրականացնում, նրանցից մի քանիսի մոտ, իմ պատկերացմամբ, հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպքը բանակում: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ բանակում վերջին մահվան դեպքերից հետո շատերը, այդ թվում իրավապաշտպանները սլաքներն ուղղեցին հրամկազմի ուղղությամբ, որ հենց նրանք են քրեական մշակույթի կրողներ:

Գաբրիել Բալայանը նաեւ հավելեց, որ այդ իրավապաշտպանները փորձում են գնալ, տեղում հրահրել հարազատներին, որոշակի գործողություններ կատարելու համար. «Դռնից հանում են, լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են, դռնից են փորձում մտնել: Նման դեպքեր կան, ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետեւ վիշտ ունեցող մարդուն փորձում են ավելի խորացնել, տարբեր պատմություններ հորինել: Ակնհայտ սուտ տեղեկություններ են սկսել տարածել արդեն, այդ թվում փաստաբանի լիցենզիայով չակերտավոր իրավապաշտպաններ»,-ասաց փոխնախարարը:

Նա կոչ արեց լրագրողներին այդ իրավապաշտպաններին հարց տալ. «ինչո՞ւ եք այդքան հրճվում, երբ մի դեպք է արձանագրվում բանակում»:

«Ես անուն չեմ տա, դուք շատ լավ գիտեք՝ ում մասին եմ խոսում: Եթե ես հիմա անուն տվեցի, ապա հնարավոր է՝ համապատասխան գործընթացներ սկսեն, որի ժամանակը ես ուղղակի չունեմ: Որովհետեւ ի տարբերություն այդ չակերտավոր իրավապաշտպանների, ես շատ ծանրաբեռնված ռեժիմով ծառայության մեջ եմ՝ օրական 24 ժամ: Հասցեատերը հստակ գիտի՝ ում մասին եմ խոսում: Վերջին դեպքերով մի քանի տուն գնացել են, զանգահարել են: Անգամ արտասահմանում գտնվելու ժամանակ չգիտեմ ոնց են ծնողների, հարազատների հեռախոսահամարները ճարում, ասում են՝ մենք հեսա գալիս ենք, ձեր կողքն ենք, փորձում են ֆինանսական միջոցներից խոսել: Ասում են՝ հանկարծ չթողնեք այսպիսի ձեւակերպում ստանա, թե չէ դուք փող չեք ստանա դրա համար»,-ասաց նա:

Հարցին, թե սա միայն ձե՞ր կարծիքն է, թե նաեւ ՊՆ-ի, Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Դա այն տեղեկատվության վերլուծության արդյունքն է, որը մենք ունենք: Կարծում եմ՝ այն իրավապահ մարմինը, որը գործառույթն է, կզբաղվի, կպարզի՝ ով է ֆինանսավորում, ինչի համար է ֆինանսավորում: Միգուցե փող են ստանում ամեն դեպքով զբաղվելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ