News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կրեմլը ներկայացրել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի հեռախոսային զրույցի մանրամասները:

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում լուրջ մտահոգություն է արտահայտվել Իդլիբում լարվածության էսկալացիայի  վերաբերյալ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ թուրք զինծառայողների շրջանում: Շեշտը դրվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունների խողովակներով համակարգման արդյունավետության մեծացման կարեւորության վրա:

Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են 2018 եւ 2019 թվականների ռուս-թուրքական պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նշվել է միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի խնդիրների առաջնահերթ բնույթը:

Երկու կողմից շեշտվել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում իրադրության կարգավորման նպատակով լրացուցիչ միջոցառումների ընդունման անհրաժեշտությունը: Պայմանավորվել են ակտիվացնել համապատասխան միջգերատեսչական խորհրդակցությունները եւ մշակել առաջիկայում բարձր մակարդակով հանդիպման անցկացման հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Ամենաշատ