News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը


Համաձայնության կարելի է հասնել ցանկացած հարցի շուրջ: Երեւանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով կազմակերպության երկրների կոնսենսուսի վերաբերյալ հարցին, այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները տարբեր են: Դուք ինքներդ տեսնում` տարբեր տարածաշրջանների երկրներ, որոնք ինքնուրույն քաղաքականություն են վարում: Եվ սա լավ է: Մեր խնդիրն, իհարկե, մեր տարածաշրջանի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալու հնարավորություններ գտնել է: Եվ ես վստահ եմ, որ, անհրաժեշտության դեպքում, դա կստացվի: Քանի որ բոլորը շատ պատասխանատու վերաբերմունք ունեն բոլոր պետություններում անվտանգության ապահովման հարցում: Հավատացեք ինձ, դա այդպես է: Եւ պետությունների ղեկավարները, կառավարությունների ղեկավարները այս հարցերն առաջին տեղում են դնում` գիտակցելով, որ առանց անվտանգության խոսել երկրի զարգացման, երկրի բարեկեցության մասին հնարավոր չէ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

«Համաձայնության կարելի գալ ցանկացած հարցի շուրջ: Ահա մի լավ օրինակ: Խնդիրներ կային, կային տարբեր մոտեցումներ եւ տարբեր գնահատականներ: Բոլոր երկրները հնարավություն գտան վերացնել չլուծված խնդիրները եւ կոնսենսուսի հասնել»,- եզրափակեց Ստանիսլավ Զասը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի անցկացման օրն ու վայրը
Օրակարգում ընդգրկված են պետական ​​և միջազգային և տարածաշրջանային իրավիճակի...
ՀԱՊԿ-ն իր անվտանգությունն ապահովելու համար պետք է ավելացնի զորավարժությունների թիվը․ ՌԴ ԱԽ
Միջոցառմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները․․․
Պատրուշեւն Ուկրաինան ՀԱՊԿ-ի համար սպառնալիք է անվանել  
«Ապառազմականացման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ սպառազինությամբ հագեցած ․․․
ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում
Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի…
Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ
Անգլոսաքսերի խնդիրը արտաքին կառավարման պայմաններ ստեղծելն է...
ԱՄՆ-ն աննախադեպ ճնշում է գործադրում նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների վրա. Պատրուշեւ
Գլխավոր նպատակը, ըստ նրա, նախկին ԽՍՀՄ երկրների կառուցողական հարաբերությունները քայքայելն է, ինչպես նաեւ ․․․
Ամենաշատ