News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությանը վերաբերող հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ի լրատվության ծառայությունից։

2020 թվականի փետրվարի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նիստի ժամանակ քննարկվել են քննչական կոմիտեի վարույթում քննվող պետությանը պատճառված գույքային վնասի դեպքերով հարուցված կոռուպցիոն եւ այլ բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությանը, որակի կատարելագործմանը եւ հանրային վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր:

Քննարկման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Հ.Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ