News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 28-ին դրական եզրակացություն տվեց «Միջուկային վթարի կամ ճառագայթման դեպքում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի վավերացմանը, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի նոյեմբերի 2-ին:

Համաձայնագրի նպատակն է միջուկային վթարների եւ դրանց հետեւանքների կանխման համար արդեն ընդունված բազմակողմանի միջոցների ուժեղացումը, միջուկային եւ ճառագայթային անվտանգության ապահովման նպատակներով ձգտել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, ինչպես նաեւ նվազեցնել բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի վրա անբարենպաստ ազդեցությունը:

Ներկայացված Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղրզստանի (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կառավարությունները:

Համաձայնագիրը խորհրդարանական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ