News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին։

Աշխարհով մեկ սփռված մեր կանգուն, կիսավեր և խոնարհված պատմա-մշակութային ժառանգությունը Սամվել Կարապետյանի ջանքերով հայի և հայության ներկայության մասին բազմալեզու խոսուն վկայագիր է դարձել։ Նրա արժեքավոր ուսումնասիրությունները հայոց աշխարհի հիշատակարաններ են, դասագիրք՝ այսօր¬վա և վաղվա համար»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ