News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթում ջարդերի անմեղ զոհերին:

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում ջարդերի անմեղ զոհերին: Ադրբեջանը 32 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին պատասխանեց հայերի դեմ զանգվածային բռնությամբ եւ ջարդերով: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում՝ նման հանցագործությունը կանխելու հաստատուն հանձնառությամբ»,- Twitter–ում գրել է նա:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու մասին միջնորդելու որոշումից մի քանի օր անց, Բաքվից 25 կմ հեռավորությամբ գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայկական բնակչության զանգվածային ջարդեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջխորհրդարանական միության վեհաժողովում ԱԺ նախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտության լուծման անհրաժեշտությանը
Ելույթում անդրադարձ է եղել նաեւ երիտասարդության, Հայաստանում լրատվամիջոցների ազատության, կանանց իրավունքների հարցերին…
Հույսներս մենք ենք ու մեր սարերը. միջազգային հանրությանը քիչ է հետաքրքրում Արցախի հարցը. Էդմոն Մարուքյան
Նա ընդգծել է`պետք է լավ աշխատանք տանել նաև միջազգային հարթակներում...
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում շեշտել է Ադրբեջանի քայլերին հասցեական արձագանքելու կարեւորությունը
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր…
Ի՞նչ նպատակով են Ադրբեջանում հայերեն սովորում
Ադրբեջանում հետաքրքրության աճ է նկատվում հայերեն սովորելու հարցում...
Լավրովն ու Շոյգուն ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի եւ Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, համատեղ ջանքերը...
ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժով. Մհեր Գրիգորյանը հակադարձել է Ադրբեջանի վարչապետին
Վերահաստատում եմ, որ Հայաստանը հավատարիմ եղել է, մնում է և կլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների...