News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հանդիպեցինք ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ, ասացինք, որպեսզի օնլայն տաքսի ընկերությունների մոտ ստուգումներ անցկացնեն, որպեսզի նրանք էլ նույն ձեւ վճարեն 12 հազար դրամները։ Այս ամսին այսօր՝ փետրվարի 28–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ–ի դիմաց բողոքի ակցիա իրականցնող անհատ տաքսու վարորդներից մեկը։

Նրա խոսքով՝ պետք է իշխանությունը համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեսզի դաշտում հավասարություն լինի։

«Նրանք 4 տարուց ավելի գործունեություն են ծավալել ու ոչ մի հարկ չեն վճարում։ Դրա համար այսօր մեր տաքսի ծառայությունների մեջ կա շատ մեծ անհավասարություն։ Ինչո՞ւ ես պետք է վճարեմ 12 հազար, վարորդների վրա շատ տույժ–տուգանքներ կա հավաքված, որ 100 հազար դրամը դարձել է 500 հազար, որն էլ ընդհանուր կազմում է 900 միլիոն»։

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն ասաց, որ այն ինչ ասել են վարորդները, քյնքան էլ իրականությանը չի համապատասխանում։

«Ներկա պահին  գործեղ օրենսդրությամբ ոչ մի տարբերություն չեմ տեսնում անհատ տաքսու վարորդների եւ որ կոչում ենք օնլայն տաքսի ծառայությունների վարարրդների միջեւ։ Տաքսի վարող վարորդները պետք է ունենան լիցենզիա, ընդ որում լիցենզիայի համար ընդհանրեապես գումարի վճարում համար օրենսդիրը չի նախատեսել, այլ միան անհրաժեշտ է լիցենզիայի առկայություն։ Լիցենզիայի առկայության դեպքում անհատը վարորդն առանց օնլայն տաքսիների կողմից տրված պատվերներով ծառայություն կմատուցի, թե նրանց տրված պատվերներով, ոչ մի պարտավորություններ չի առաջանում։ Այսօր չկա օնլայն տաքսի ծառայություններ մատուցող վարորդների եւ անհատ տաքսու վարորդների միջեւ հարկային բեռի առումով»։

Մաշադյանը պարզաբանեց նաեւ վարորդների կողմից բարձրացված տույժ–տուգանքների հարցը. «Կային նախկինում կուտակված տուրքի գծով պարտավորություններ, պարտավորություններ ունեին այն քաղաքացիները, որնք ժամանակին չեն վճարել այդ 12 հազար դրամները եւ այդ պարտքի նկատմամբ հաշվարկել էին տույժեր։ 2019 թվականի հուլիսին ընդունվեց օրենք, համաձայն որի առաջարկվեց վճարել միայն մայր գումարները եւ դրա նկատմամբ հաշվարկված բոլոր տույժ–տուգանքները կզրոյացվեն եւ տրվեց 6 ամիս ժամանկ, որպեսզի մայր գումարները վճարվեն։ Եղան շատ քաղաքացիներ, որ արձագանքեցին եւ մայր գումարները վճարեցին, ազատվեցին տույժերից։ Եթե ունեցել ենք քաղաքացիներ, որոնք իմանալով օրենքի այդ դրույթը եւ այդքանից հետո չեն վճարել ու ներկա պահին ունեն պարտավորություններ մայր գումարի եւ տույժերի տեսքով, այո դրանք ենթակա են վճարման։

Հիշեցնենք, որ անհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց։ Տաքսու վարորդները պահանջել են՝ ՊԵԿ-ը դաշտում հավասարություն ստեղծի, վերանայվի տաքսիների մինիմալ գները։ Վարորդների խոսքով՝ դաշտում կան օնլայն տաքսի ծառայություններ,  որոնց մինիմալ գինը 400 դրամն է։ Այդպիսով՝ իրենց ծառայություններից քաղաքացիները չեն օգտվում։

Տպել
Ամենաշատ