News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Chipset նորոգման կենտրոն ինը տարի  իրականացնում է տարբեր բրենդերի սպասարկում, հանդիսանում է Apple-ի լիազորված միակ սերվիս կենտրոնը Հայաստանում: Apple-ը կենտրոնին  ապահովում է գործարանային պահեստամասերով, ինչը, թերեւս ենթադրում է ցանկացած գաջեթի նորոգման բարձր որակ: «Մինչեւ նորոգումը, նաեւ  դրանից հետո՝ տեխնիկան տեստավորվում է, այն վստահությամբ, որ վերադարձվող տեխնիկայի մեջ նոր խնդիրներ գոյություն չունեն», -նշում է Սուրեն Պարակեսիկովը: Նա կենտրոնի գլխավոր ինժեներն է, բացման օրից այստեղ է աշխատում, բազմաթիվ որակավորումներ ունի, մասնագիտացել է Apple ապրանքանիշի տեխնիկայի մեջ: 

Ի դեպ, այստեղ բոլոր ինժեներներն ամեն տարի վերապատրաստվում են, գործընթացն օնլայն է կատարվում, համապատասխան որակավորումը եւ տեստը հանձնելուց հետո  միայն Apple-ը թույլ է տալիս աշխատանքը շարունակել սպասարկման կենտրոնում:  Նորեկների առջեվ եւս խիստ են դրված պայմանները, անկախ ունեցած որակավորումից, մասնագետը աշխատանքի անցնելուց առաջ հատուկ դասընթացների է մասնակցում, քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում միայն իրավունք ստանում  նորոգել  բրենդի սարքերը: Սուրենը եւս, անկախ իր բազմամյա փորձից, ամեն տարի հանձնում է տեստեր, որն, իր խոսքով նպաստում է մասնագիտական աճին: 

«Հաճախորդը միանշանակ կարող է վստահ լինել, որ իր անսարք տեխնիկան գտնվում է ապահով ձեռքերում,  ինչն, իհարկե, չի վերաբերում այն բազմաթիվ  մասնավոր նորոգման կետերին, որոնք անհայտ ծագման պահեստամասերով են աշխատում,  հաճախ ավելի վնասելով սարքը»,- ասում է Սուրենը, նշելով, որ քիչ չեն դեպքերը, երբ  պահեստամասերը ոչ միայն ցածրորակ են , այլ նաեւ մեկ անգամ վերականգնված, նորոգված, իսկ պաշտոնական սերվիս կենտրոնում  նման երեւույթ բացառում է:

Այստեղ բոլոր պահեստամասերը տրամադրում է արտադրողը, ինչը  դրական է ազդում արված աշխատանքի որակի վրա, հետագայում ծագող խնդիրներն էլ  լինում են մինիմալ: Հարկ է նշել, որ ոչ լիազորված սպասարկման կենտրոններից օգտվելու դեպքում հաճախորդը կարող է զրկվել իր  երաշխիքային սպասարկումից: Այդ ամենից խուսափելու համար Սուրենը խորհուրդ է տալիս օգտվել բացառապես լիազորված սպասարկման կենտրոններից, սարքերը գնել միայն ապրանքանիշի պաշտոնական խանութ սրահներից: Մասնավոր նորոգման կենտրոններում գուցե սպասարկումը զգալիորեն մատչելի է,  սակայն, մասնագետները հավատացնում են, որ հետագա խնդիրները անխուսափելի են: 

Ի դեպ, Սուրենը  եւս Apple-ի սիրահար է, առաջին հերթին նշում է օգտագործման մատչելիությունը, մենյուն պարզ ու հասկանալի է , օգտագործման հետ ոչ մի բարդություններ չեն ծագում, թեեւ խնամքով է օգտագործում հեռախոսը, այլ նաեւ երբեւէ խափանումներ չեն եղել:

Այստեղ ոչ պակաս  կարեւորվում է նաեւ  խորհրդատուների աշխատանքը: Սկզբում անձնակազմը դիմավորում է հաճախորդին, զրուցում, հասկանում  խնդիրը, ապա խոտանված տեխնիկան անցնում է նախնական զննում,  գրանցվում համակարգում, ախտորոշումից հետո համաձայնեցվում է ժամկետը եվ արժեքը, պատրաստ  սարքավորումը վերադարձվում է  սարքին վիճակում՝  տրամադրելով մեկ ամիս  երաշխիք  փոխարինված պահեստամասերի համար: Հաճախորդների հետ աշխատանքը լարված, միաժամանակ հաճելի է. նշում է Անին, մտովի վերհիշում  զավեշտալի, հետաքրքիր դեպքեր, օրինակ՝ երբ գաջեթի կամ հեռախոսի վնասված էկրանը հաճախորդները փորձում են ներկայացնել իբրեւ տեխնիկայի գործարանային դեֆեկտ, հաճախ է պատահում, երբ նորոգման են բերում ջրից վնասված սարքեր: Նման դեպքեր արդեն քիչ է պատահում  Apple-ի արտադրանքի հետ: Ընկերությունը լուծել է այս հարցը, նոր մոդելի հեռախոսները զգալի   ջրադիմացկուն են, ինչն այսօր  շատերին է հրապուրում:

Iphone հեռախոսների ջրադիմացկունությունը գրավել է նաեվ կենտրոնի խորհրդատուներից ՝Արեգնազին, նա եւս  Iphone-ի մեծ սիրահար է: Մյուս հեռախոսների համեմատ բոլոր ֆունկցիաները պարզեցված են Iphone-ի ցանկացած մոդելում, ասում է աշխատակցուհին:  Արեգնազի ծանոթությունը Iphone-ի հետ եղել է տարիներ առաջ, երբ ձեռք է բերել 4-րդ սերնդի մոդելը: Որոշել է անդավաճան մնալ Iphone ապրանքանիշի հեռախոսներին այն դեպքից հետո, երբ հեռախոսը պատահաբար ընկել է չորրորդ հարկից ու չի վնասվել: Մինչ օրս հեռախոսն աշխատում է: Արեգնազն ասում է, իբրեվ տեխնիկայի սպասարկման աշխատակից, նրան հաճախ են դիմում խորհրդի համար: Այդ դեպքից հետո, շատերին է վստահորեն  խորհուրդ տալիս  ձեռք բերել միայն Apple ընկերության տեխնիկա,  այնուամենայնիվ, հաստատում է  Apple-ն այսօր մեծ մասսայականություն է վայելում մեր հանրության, հատկապես հայ երիտասարդների շրջանում: Apple ապրանքանիշն իր սարքերով համաշխարհային, մասնավորապես  հայաստանյան շուկայում առաջատար դիրքերում է: 

Ձեռք բերված  Apple ապրանքանիշի տեխնիկան անմիջապես  պաշտոնական ներկայացուցչից է գնված թե ոչ, մասնագետները խորհուրդ են տալիս http://isupport.am կայքից: Այն բաց է յուրաքանչյուրի համար, պարզապես պետք է մուտքագրել սարքի սերիական համարը: Ի դեպ, միայն MOBILE CENTRE ART, ZIGZAG, ISTORE, VEGA, UCOM, MTS ARMENIA, VEON ARMENIA խանութ սրահներից կարելի է ձեռք բերել  Apple ընկերության պաշտոնական տեխնիկա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան նախատեսում է սթարթ-ափերին 2 մլրդ եվրո հատկացնել՝ աջակցելու համար կորոնավիրուսային ճգնաժամի շրջանում. Reuters
Մենք նաեւ ցանկանում ենք ինչ-որ բան անել ընկերությունների համար, որոնք վարկային գծեր ստանալու ավելի քիչ հնարավորություններ ունեն…
WhatsApp-ի նոր տարբերակում «անհետացող հաղորդագրություններ» են հայտնվել
WhatsApp-ի` ավտոմատ կերպով ջնջվող հաղորդագրությունների երկար սպասված գործառույթը ստացել է Expiring Messages անվանումը...
Huawei-ը նախազգուշացրել է, որ ճնշման ուժեղացման ԱՄՆ-ի քայլերը կարող են հանգեցնել Պեկինի պատասխան գործողություններին
Սյույն ասել է, թե Huawei-ը կարող է այլ աղբյուրներ գտնել, սակայն նախազգուշացրել է, որ ճնշման ուժեղացումը կարող է Չինաստանի պատասխան հարվածն առաջացնել ամերիկյան ընկերությունների դեմ․․․
Բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը՝ Mobile ID–ն, որպես ստորագրության այլընտրանքային գործիք
Հաշվի առնելով այն փաստը, որ Mobile ID գործիքի միջոցով իրականացված գործարքների թիվը վերջին երկու շաբաթների ընթացքում աճել է ավելի քան 3 անգամ…
ՏՏ ոլորտը ներկայացնող անվանի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ մեկնարկում է #Հայթեք զրույցների (#HighTech Talks) շարքը
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի (#COVID19) տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու…
Microsoft-ը հրաժարվել է դեմքերի ճանաչման ստարտափներում մինորիտար ներդրումներից
Microsoft-ի կողմից վարձված հետաքննիչների թիմը՝ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Էրիկա Հոլդերի գլխավորությամբ, պարզել է, որ AnyVision-ի տեխնոլոգիան Իսրայելի կառավարությունը օգտագործում է Հորդանան գետի Արեւմտյան ափի (Պաղեստինի մաս) բնակիչներին հետեւելու համար․․․
Ամենաշատ