News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ ընդգծեցին պատմական բարեկամության եւ բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը՝ վերահաստատելով երկկողմ պատրատասկամությունը՝ քայլեր ձեռնարկելու հայ-վրացական համապարփակ օրակարգի ընդլայնման եւ հարստացման ուղղությամբ:

ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տարբեր մակարդակներում առկա է երկխոսության եւ համագործակցության հագեցած օրակարգ, որը պայմանավորված է նաեւ երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածությամբ:

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը վրացական կողմին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները: Երկուստեք ընդգծվեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են. Ռուբինյանը՝ Գիվի Միքանաձեին
Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը...
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերի հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ...
«Երկրները միայնակ ոչինչ չեն կարող անել». Գիվի Միքանաձեին՝ Հայաստանի ԳԱԱ-ում
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը...
«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ
Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալ յանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ...
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
«Ժողովուրդ». Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը
Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման...
Ամենաշատ