News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 16
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

«Ռոսատոմ» պետական կորպորացիան հնարավոր է համարում եւ պատրաստ է օգնել Հայաստանին 2026 թվականից հետո ատոմակայանի շահագործման ժամկետների կրկին երկարաձգման հարցում: Այս մասին այսօր «Ատոմային արդյունաբերության զարգացման հեռանկարները Հայաստանում» պանելային քննարկման ժամանակ ասաց ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

«Ընդհանուր առմամբ, մենք դա հնարավոր ենք համարում` հիմնվելով Ռուսաստանի Դաշնության փորձի վրա: Մենք հայկական կողմին այս ծրագրի իրականացման տարբերակներ ենք առաջարկել: Սակայն կայանի համակարգերի մշակման եւ արդիականացման հայեցակարգին վերաբերող հարցերը պետք է որոշի հայկական կողմը: Մենք պատրաստ ենք օգնել` օգտագործելով մեր հսկայական փորձը»,- ասաց նա: Մեկնաբանելով հարցը` հնարավո՞ր է արդյոք երկարաձգել շահագործման ժամկետը մինչեւ 2036 թվականը, Սվիրիդենկոն նշեց, որ կոնկրետ ժամկետի մասին այժմ խոսել հնարավոր չէ, քանի որ այս հարցը կհստակեցվի միայն լրացուցիչ հաշվարկներից եւ վերլուծություններից, համակարգերի վիճակի ստուգումից հետո:

Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սեւիկյանը նշեց, որ ներկայումս ԱԷԿ-ի կողմից 2026-ից հետո ատոմակայանի վերաշահագործման ժամկետի հայեցակարգ է մշակվել: «Այս հայեցակարգը քննարկման փուլում է, եւ մեր կարգավորող մարմնի եւ կառավարության կողմից դրա հաստատումից հետո այն, հուսով եմ, ուժի մեջ կմտնի»,- հայտարարեց նա: Սեւիկյանը նշեց, որ ատոմակայանի արդիականացման աշխատանքների ավարտից հետո կայանը շահագործվելու է ընդամենը հինգ տարի` մինչև 2026 թվականը, մինչդեռ այս մասշտաբի աշխատանքը նախատեսում է 8 կամ ավել տարի: Հետեւաբար, Հայաստանի համար ժամկետի երկարաձգումը անհրաժեշտություն է` հաշվի առնելով երկրի էներգետիկ անվտանգության շահերը, վստահ է մասնագետը: Նոր էներգաբլոկի կառուցման համար, նշեց նա, երկար ժամանակ կպահանջվի` 8-10 տարի: «Նույնիսկ եթե մենք էներգաբլոկի կառուցման մասին որոշում կայացնենք արդեն հաջորդ տարի, մինչեւ 2026 թվականը մենք փոխարինելու հնարավորություն չենք ունենա: Հետեւաբար, վերաշահագործման անհրաժեշտությունն ակնհայտ է»,- ասաց Սեւիկյանը:

Նա վստահ է, որ, հաշվի առնելով կատարված աշխատանքները, կան բոլոր տեխնիկական երաշխիքները` 2026 թվականից հետո ատոմակայանի անվտանգ շահագործման համար: «Մնում է գլխավորը` հիմնավորել չփոխարինվող եւ չվերականգնվող սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը: Հիմնականում դա ռեակտորային բլոկի եւ դրա բոլոր բաղադրիչների սարքավորումներն են: Հենց այս նպատակներն է հետապնդում վերաշահագործման հայեցակարգը»,- հայտարարեց նա:

Սակայն ԱԷԿ-ի վերաշահագործման ժամկետի երկարացման համար անհրաժեշտ կլինի նաեւ մեկ այլ խնդրի լուծում: Ինչպես լրագրողներին ասաց «Արմատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը, ծախսված միջուկային վառելիքը պահելու համար առկա տարածքը կբավարարի մինչեւ 2026 թվականը:  Դրանից հետո, եթե մենք չհանենք ծախսված վառելիքը, ապա հարկ կլինի չորրորդ հերթ կառուցել»,- հայտարարեց Պետրոսյանը: Նա տեղեկացրել է, որ ռուսական կողմն ծախսված միջուկային վառելիքը պահելու իր հնարավորություններն է առաջարկել, սակայն դա Վրաստանի համաձայնությունն է պահանջում, որի տարածքով դա պետք է ուղարկվի, անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել թափոնների պահման ֆինանսական մասը: Պետրոսյանը նշեց, որ կառավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել այս հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոսովոյում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են սկսվում
«Սպառողները կունենան վեց ժամ աշխատանք եւ երկու ժամ հանգիստ»,- Reuters-ին ասել է KEDS-ի ներկայացուցիչ Վիկտոր Բուժալան․․․
Գերմանիայում էլեկտրաէներգիայի վարձերը կբարձրանան տարեկան եւս 480 եվրոյով՝ գազի համար հավելավճարի պատճառով
Գնաճը Գերմանիայում արդեն 8,5 տոկոս է կազմում, իսկ տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի վարձավճարների ավելացումը կհանգեցնի կյանքի արժեքի հետագա աճի․․․
ԱՄՆ-ում նավթի եւ գազի հորատման ավելի քիչ սարքավորումներ կան. ԶԼՄ-ներ
Նավթի հորատման սարքավորումների թիվը հաշվետու շաբաթում ավելացել է 3 միավորով՝ հասնելով 601 միավորի, իսկ գազի հորատման սարքավորումների թիվը նվազել է 1 միավորով՝ մինչեւ 160 միավոր...
Ռուսաստանում նավթի արդյունահանումը նվազել է
Այնուամենայնիվ, խոշոր նավթային ընկերությունները կայուն մակարդակի վրա են պահում արդյունահանումը՝ ՕՊԵԿ+ գործարքով ստանձնած պարտավորությունների պատճառով...
Նավթի գներն ընկնում են
Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.12 տոկոսով՝ մինչեւ 97.05 դոլար բարելի դիմաց...
Շվեյցարիան կարող է միանալ ԵՄ էներգախնայողության նախաձեռնությանը
Շվեյցարիան կարող է կանխել էներգակիրների պակասը՝ կյանքի կոչելով Եվրամիության ծրագիրը՝ այս ձմռանը 15 տոկոսով կրճատելով գազի սպառումը...
Ֆոտոռեպորտաժներ