News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հոնկոնգում երկշաբաթյա կարանտինի են ուղարկում ընտանիք կենդանիներին, որոնց տերերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին հայտարարել է Հոնկոնգի առողջապահության կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի վարիչ Չժան Չժուցզյունը:

«Որպես զգուշության միջոց՝ մենք ընտանիք կենդանիների բոլոր վարակված տերերին կոչ ենք անում կենդանիներին փոխանցել գյուղատնտեսության, ձկնորսության եւ բնության պահպանության դեպարտամենտի աշխատակիցներին՝ երկշաբաթյա կարանտինի համար»,- նշել է նա:

Ավելի վաղ Հոնկոնգի իշխանությունները հայտնել են մարդուց ընտանի կենդանուն կորոնավիրուսի փոխանցման հնարավորության մասին:

Այս պահի դրությամբ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 94 դեպք, 2 մարդ է մահացել:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ