News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2019-ին արձանագրված ցուցանիշներով ցանկացած կառավարություն հպարտությամբ կխոսեր: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը եւ 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վիճակագրության ներկայացրած թվերը վստահելի չեն, նա արձագանքեց. «Եթե մենք ասում ենք, որ վիճակագրության թվերին չենք հավատում, նշանակում է այդ թվերի մասին ընդհանրապես պետք է չխոսենք եւ այլընտրանքային վիճակագրության աղբյուր բերենք: Ես ինքս, երբ տնտեսական լրագրությամբ էի զբաղվում, երբեմն թերահավատությամբ էի վերաբերում վիճակագրական կոմիտեի տվյալներին: Վիճակագրական կոմիտեն՝ որպես կառույց, որեւէ շահագրգռվածություն չունի թվերը նկարելու, ուռճացնելու կամ փոքրացնելու, դա լինում է, երբ քաղաքական պատվեր կա, իսկ ես համոզված եմ, որ այսօր քաղաքական պատվեր չկա: Եթե դու գրես 10, 15 կամ զրո տնտեսական աճ եւ եթե քաղաքացին այդ աճի ազդեցությունը չզգաց, իր համար այդ թվերը միեւնույնն են»:

Նա հավելեց, որ ամենակարեւոր ինդիկատորներից մեկը աղքատության մակարդակն է, որը 2018-ին նվազել է 2,3 տոկոսով:

Թունյանը նշեց, որ այժմ գտնվում են տնտեսական հեղափոխության սկզբնական փուլում եւ հույս հայտնեց, որ այն արագ կընթանա: «Եթե հարց ենք դնում՝ երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կհասնի, ասենք, 20 հազար դոլարի, դա մի բան է, բայց երբ խոսում ենք տնտեսական կառավարման համակարգի տրամաբանության մասին, այդ հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել, որովհետեւ այսօր նույն մրցակցային առումով շուկա մտնելու արհեստական խոչնդոտներ չկան»,-ասաց նա:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ առկա խնդիրների մեծ մասն անհնար է կարճ ժամանակում լուծել եւ համաձայնեց, որ ներդրումների առումով ինստիտուցիոնալ փոփոխություններ են հարկավոր: Պատգամավորը հայտնեց, որ այս պահին կառավարությունում քննարկվում է նաեւ գլոբալ կապիտալի շուկայի զարգացման հայեցակարգը:

«Անցյալ տարի կապիտալ ծախսերի թերակատարում է եղել, սակայն այս տարի նախատեսված է աննախադեպ բարձր մակարդակի կապիտալ ծախսեր ու համոզված եմ, որ դրանք ամբողջ ծավալով կիրականացվեն»,-ասաց նա եւ նշեց, որ վերջնական փուլում է Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման ռազմավարությունը, որտեղ հստակ թիրախային ցուցանիշներ կան:

«Շինարարությունը վերջին տասը տարում միշտ եղել է անկումային փուլում ու անցած տարի կարելի է ասել վերականգնման փուլ էր, եւ հիմա ակտիվ շինարարություն է ընթանում: Պաշտոնական ցուցանիշներով հունվարին 8 տոկոսանոց աճ կա եւ վստահ եմ, որ դա պահպանվելու է»,- ասաց նա եւ ընդունեց նաեւ, որ  ունենք բնակֆոնդի մաշվածության խնդիր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Ամենաշատ