News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է ստեղծել հուղարկավորության հանձնաժողով, Սամվել Կարապետյանի հուղարկավորության արարողությունը կազմակերպելու համար, քանզի Սամվել Կարապետյանը կոչումներ չունի, ուստի նրա մահվան կապակցությամբ հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում ընթացակարգերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան Վահե Լոռենցը։ Նա մասնավորապես նշել է.

«Հերթական անգամ ամաչեցի․․․ հա, ամաչեցի․․․ ու ես ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացի չեմ։ Եթե մի ՀՊԱՐՏ երկրում կարևորը ոչ թե վաստակն է, այլ կոչումները, էլ ի՞նչ հպարտության մասին է խոսքը։ Կոչումավոր քանի՞ պորտաբույծ համբալներ կան, որ երկար տարիներ միայն մսխել են, վաստակ չունեն, բայց կոչումներ․․․ որքան ասես։ Ու կոչում ունեցող ծախուներն այսօր էլ զբաղված են ազգային արժեքների օտարմամբ ու ժխտմամբ։ Իսկ Սամվելն իր փոքրիկ խմբով 3 ինստիտուտի գործ է կատարել․․․

Վայելեք ձեր կոչումներն ու պարգևները․․․ պատմությունն իր անաչառ գնահատականը կտա։ Գործդ անմահ է, հիշատակդ՝ փառավոր, եղբա՛յր, Սամվե՛լ․․․ Հ․Գ․ Խնդրում ու պահանջում եմ․ գրառումս քաղաքական շահարկումների չենթարկել»։

Տպել
Ամենաշատ