«Հրապարակ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Պարոն Արզաքանցյան, հնարավո՞ր է Հայաստան եք եկել, որ Ձեր պարտքերը տաք գյուղացիներին:
Ես պարտք չեմ ոչ մեկին:
Բա գյուղացիներն ինչի՞ մասին են խոսում:
Գյուղացիներին ես պարտք չեմ: Ես` անձամբ Արզաքանցյան Տիգրանս, ոչ մեկին 10 կոպեկ պարտք չեմ: Ասեմ` իմացեք: Ես «Գրեյթ Վելլի» ընկերության հետ կապ չունեմ, շուտվանից էնտեղից դուրս եմ եկել: Ունեմ իմ սեփական ընկերությունը` առանձին: Իմը Օշականի կոնյակի գործարանն ա: Էդ լրիվ սխալ ինֆորմացիաներ ա: Ով որ տալիս ա էդ սխալ լուրերը, ինչը իրա պատիժը կստանա:
Իսկ կասե՞ք`ոնց կստանա պատիժը:
Կստանա, ոնց օրենքով ա:
Միգուցե գյուղացուց գյուղմթերք մթերելու ժամանակ Դուք եք «Գրեյթ Վելլիի» տերը եղել, հետո եք փոխել գործարանը:
Ոչ, նոր չեմ փոխել: Երկու տարուց ավելի ա:
Փաստորեն, Դուք ձեր բիզնեսը տեղափոխել եք Ֆրանսիա, էդպե՞ս է:
Ոչ, ես Հայաստան էլ ունեմ, Ֆրանսիա էլ ունեմ: Օշականի գինու գործարանն Աշտարակում ա: Բացի էտի, ես ուրիշ ոլորտով եմ զբաղված` հանքարդյունաբերությունով եմ զբաղված Հայաստանի տարբեր մարզերում: Հետո ասեմ` ամենավատը գիտեք ինչն է, որ թերթերը գրում են ամենավատ պոզիտիվներից, պոզիտիվ բաներ են ման գալում-գտնում, իսկ իսկական, լավ լուրերով չեն զբաղվում (Արզաքանցյանը սխալ է ըմբռնել պոզոտիվ բառի իմաստը-NEWS.am): Խի՞ չեն ասում, որ «Արզաքանցյան հիմնադրամը» երեք տարվա ընթացքում 22 մլն դոլարից ավելի աշխատանքներ ա կատարե: Թե չէ, երկու հատ աբիժնիկ դաշնակ, կյանքից աբիժնիկ, էլի, կարան վերցնեն` իրանց թերթով անձին կպնեն: Ես իրանց անձին չեմ կպե: Եթե կպնեմ, փիս կկպնեմ:
Հենա` ասում եք «աբիժնիկ», իրենք էլ Ձեզ կարող են դատի տալ: Հիմա դատի կտան, փող կուզեն:
Թող տան, թող տան: Ես անձի անուն չեմ տվե, որ փող մուծեմ: Տենց չի է, կյանքը: Ես իրանց ոչ մեկի կնոջը չեմ կպել, ես իրանց երեխին չեմ կպել, իրանց անձնականին չեմ կպել ոչ մեկի, կյանքում: Իսկ իրանք կպնում են իմ անձնականին, որպես Տիգրան Արզաքանցյան` մտնում են իմ անձնական կյանքի մեջը, որը իրավունք չունեն: Դրա համար իրանք մենակ իմ դեմ պատասխան չեն տալու, Աստծո դեմ են պատասխան տալու: