News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 31
USD
500.8
EUR
554.34
RUB
6.3
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով Իդլիբում իրավիճակի սրումը եւ Թուրքիայի հակառուսական հռետորաբանությունը՝ Անկարան կարող է Բաքվի ձեռքերով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սադրել ղարաբաղյան ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում»,- նշեց նա:

Սաֆրաստյանը պարզաբանեց, որ դա կապված է Էրդողանի անկանխատեսելիության եւ Ադրբեջանին Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական խաղում օգտագործելու ցանկությամբ:

«Այդ մասին վկայում են Ադրբեջան Թուրքիայի նախագահի վերջին այցի արդյունքներն ու Ալիեւի հետ ռազմական համաձայնագրի կնքումը: Բացառված չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերջին սրումը եւս տեղավորվում է այդ տրամաբանության մեջ»,- հավելեց թուրքագետը:     

Նշենք, որ փետրվարի 28-ին Ստամբուլի կենտրոնում Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները վանկարկել են հակառուսական կարգախոսներ: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում սիրիական կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով սպանվել են 33 թուրք զինծառայողներ, կան բազմաթիվ վիրավորներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը եւ Ասադը քննարկել են Սիրիայի իրավիճակը եւ ռուս-թուրքական համաձայնությունների իրականացումը
Նշվում է, որ Պուտին Ասադին շնորհավորել է գալիք մուսուլմանական տոնի՝ Մուհամեդ մարգարեի համբարձման կապակցությամբ...
Դամասկոսը պահանջում է չեղարկել պատժամիջոցները Սիրիայի դեմ կորոնավիրուսի տարածման պայմաններում
«Սիրիան կոչ է անում միջազգային հանրությանը աջակցել Դամասկոսի դեմ պատժամիջոցների շուտափույթ վերացմանը` հաշվի առնելով, որ կորոնավիրուսը տարածվել է հարեւան բոլոր պետություններում...
Թուրքիան մտադիր է պահպանել Իդլիբում ռազմական ներկայությունը
«Իդլիբում մեր ռազմական ներկայությունն իր բոլոր տարրերով կմնա...
Ինչպե՞ս է Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակն աջակցելու Թուրքիային
Միջոցառման մասնակիցները, այդ թվում նաեւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, հրաժարվեցին պատասխանել այս հարցին...
Իդլիբում երկարաժամկետ խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է. Էրդողան
«Թուրքիան ոչ միայն կպատասխանի, այլ ավելի զգալի հարված կհասցնի»,- խոստացել է Էրդողանը...
ՆԱՏՕ-ն խոստանում է օգնել Թուրքիային եւ Սիրիային
Նրա խոսքերով՝ Իդլիբում հրադադարը պահպանվում է, եւ վերջին օրերին «մենք բռնության մակարդակի նվազում ենք դիտարկում»․․․
Ամենաշատ