News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Ռուսաստանը դեռ չեն հարթել ՀԱԷԿ-ի արդիականացման համար վարկի երկարաձգման հարցը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

«Որքանով ես տեղյակ եմ, հարցը չի լուծվել: Բանակցություններ են ընթանում»,- հայտարարեց նա: Մեկնաբանելով լրագրողների այն հարցը, թե արդյոք ռուսական կողմը կհասցնի մինչեւ 2021 թվականն ավարտել աշխատանքները, նա նշեց. «Ամեն ինչ կախված է պայմանագրերի եւ ֆինանսավորման ժամկետներից: Տեխնիկապես ժամկետներում տեղավորվել դժվար է»:

Ռուսաստանի հետ հատուկ վարկի հարցով համաձայնագիրը նախատեսում էր աշխատանքների ավարտ 2019 թվականին, սակայն նշված ժամանակահատվածում աշխատանքները չեն ավարտվել: Հայկական կողմը մտադիր է նախաձեռնել մինչեւ 2021 թվականը վարկի երկարաձգման մասին արձանագրության ստորագրում:

Սկզբնական գրաֆիկից հետ մնալը, ինչպես նաեւ աշխատանքների բարձր արժեքը կապված են ՀԱԷԿ-ի առանձնահատկությունների հետ:

Այսօր «Հայաստանում ատոմային բնագավառի զարգացման հեռանկարները» թեմայով տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սեւիկյանը հայտարարեց, որ ՀԱԷԿ-ը եզակի է հետխորհրդային տարածքում, քանի որ դրա նախագծման ժամանակ հաշվի է առնվել տեղակայումը սեյսմիկ ակտիվության գոտում եւ ջրային ռեսուրսներից հեռու:   

ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների անցկացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այդ կետերը: Սեւիկյանը կոչ արեց նաեւ հաշվի առնել, որ արդիկանացում է իրականացվում միանգամից երկու ուղղություններով՝ անվտանգության եւ արդյունավետության բարձրացում: «Դա կհանգեցնի ֆինանսական միջոցների մեծացման, եւ մենք շատ հաճախ ստիպված ենք լինում բացատրել, թե ինչու է մեր նախագիծը սովորականից թանկ»,- հայտարարեց նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ